21 հուլիսի 2000 - 20:21 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ
21.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 17-ից 20-ը Վաշինգտոնում էր գտնվում Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության կողմից տրամադրվող դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով:
Բանակցությունների ընթացքում քննարկվեց - նախաստորագրվեց Զարգացման վարկային համաձայնագրի նախագիծը: Հուլիսի 19-ին ստորագրվեց բանակցությունների ավարտի մասին արձանագրությունը:
Վարկային ծրագրով նախատեսվում է 11.4 մլն դոլար հատկացում` Հայաստանի դատական իշխանության տեխնիկական բազայի ամրապնդման համար: --0--