9 նոյեմբերի 2011 - 16:53 AMT
Ստամբուլի Երեք խորան եկեղեցու հիմնադրամի անդամների շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջացել

Ստամբուլի Երեք խորան եկեղեցու հիմնադրամի անդամների շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջացել հիմնադրամի եկամուտների շուրջ, որոնք հինադրամը ստանում է մի քանի կառույցներից, գրում է «Ռադիկալ» թերթը:

Ըստ թերթի, հիմնադրամի անդամները ղեկավարությանը մեղադրում են փաստաթղթերը կեղծելու մեջ, այդ կապակցությամբ այսօր հիմնադրամի անդամները դատարան են դիմել: Հիմնադրամը մի քանի շինություն ունի Ստամբուլի կենտրնում, որոնք տրվել են վարձակալությամբ, սակայն ֆինանսական եկամուտ հիմնադրամը չի ստանում:

Հիմնադրամի ղեկավարները հերքում են վերոնշյալը և հայտարարում են թե սպառնալիքներ են ստացել իրենց հասցեին: