9 նոյեմբերի 2011 - 17:30 AMT
Լոնդոնում բացվել է Լեոնարդո դա Վինչիի աշխատանքների ամենամեծ ցուցահանդեսը

Լոնդոնի Ազգային պատկերասրահում բացվել է Լեոնարդո դա Վինչիի աշխատանքների ամենամեծ ցուցահանդեսն աշխարհում, գրում է BBC-ն։

Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի՝ մեզ հասած 15 գեղանկարչական կտավներից 9-ը, ինչպես նաև շատ նկարներ և էսքիզներ։ Աշխատանքների շարքում են «Տիրամայրը ժայռերում» և «Աշխարհի փրկիչը», որը երկար ժամանակ հրաժարվում էին վերագրել դա Վինչիին։