9 նոյեմբերի 2011 - 17:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
2011-ի 9 ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է 1,35 մլն մարդ

2011թ. հունվար- հոկտեմբերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը փոխադրել է 1 350 019 ուղևոր` 2010 թվականի նույն ժամանակահատվածի 1 356 989 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 645 632մարդ` 2010 թվականի 649 328-ի դիմաց, մեկնել է 704 387 մարդ` 2010 թվականի 707 661 -ի դիմաց:

2011թ. հունվար- հոկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 7 810 տոննա բեռ` 2010թ. 7013 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 3651 տոննա բեռ` 2010թ. 2742 տոննայի դիմաց և ներկրվել է 4159 տոննա` 2010թ. 4271 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 8299 ` 2010թ. 8176-ի դիմաց։

ՖՈՏՈՇԱՐՔ