9 նոյեմբերի 2011 - 18:01 AMT
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկավի սեմինար վեբ-անվտանգության մասին

Նոյեմբերի 17-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կկայանա սեմինար «Վեբ-անվտանգության լավագույն փորձը» թեմայով։ Սեմինարը կվարի «Սայբեր Գեյթս» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը:

Սեմինարին մասնակցությունն անվճար է, անցկացման լեզուն հայերենն է։

Մասնակցելու համար ցանկացողները պետք է լրացնեն հայտը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կայքում մինչև նոյեմբերի 16-ը։