9 նոյեմբերի 2011 - 18:23 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շախմատի ԵԱ. Լևոն Արոնյանը միավորները կիսել է ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ

Նոյեմբերի 9-ին Պորտո Կարասում անցնում է Եվրոպայի շախմատի առաջնության 7-րդ տուրը: Հայաստան-Ֆրանսիա հանդիպման հաշիվն է 0,5:0,5: Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սևերով 13-րդ քայլում միավորները կիսել է Էտյեն Բակրոյի հետ:

Այժմ շարունակվում են Սերգեյ Մովսիսյան-Մաքսիմ Վաշյե-Լագրիվ, Վլադիմիր Հակոբյան-Լաուրեն Ֆրեսսինե և Գաբրիել Սարգսյան-Քրիստիան Բաուեր հանդիպումները:

Առաջնությունն անցնում է շվեյցարական համակարգով՝ 9 տուրով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38 հավաքական: Վերջին տուրը տեղի կունենա նոյեմբերի 11-ին:

ՖՈՏՈՇԱՐՔ