9 նոյեմբերի 2011 - 19:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նորվեգիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Շտյերեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ։ Նախարարը պսակ է դրել Հուշահամալիրում և ծաղիկներ՝ Անմար կրակին։ Դրանից հետո նա այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որտեղ ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին, ինչպես նաև գրառում կատարել թանգարանի հուշամատյանում։ «Հայաստանն ու Նորվեգիան կիսում են անցյալը և միասին կկառուցեն ապագան»,- գրել է Շտյերեն։ Նա նշել է նաև, որ շատ ուրախ է, որ ամբողջ աշխարհի հայերի համար այդքան կարևոր թանգարանում տեղ է հատկացված հանրահայտ նորվեգացի գիտնական-բևեռախույզ, դիվանագետ, հումանիստ և հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի համար, որի 150-ամյակը նշվում է այս տարի։ Այցի ավարտին Նորվեգիայի ԱԳ նախարարը եղևնի է տնկել Հիշատակի ծառուղում։

Նանսենի թոռնուհի Մարիտ Գրևն իր հերթին Հայոց ցեղասպանության թանգարան այցելելուց հետո հայտնել է, որ ապշած է։ Նրա խոսքով՝ ինքը գիտեր Հայոց ցեղասպանության մասին, սակայն փաստագրական ապացույցներն ու լուսանկարները ցնցել են իրեն։

ՖՈՏՈՇԱՐՔ