9 նոյեմբերի 2011 - 21:28 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում տարադրամի փոխանակման կետի վրա հարձակման արդյունքում երկու վիրավոր կա

Հայաստանի Ոստիկանությունը հաստատել է Երևանում՝ Խանջյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, տարադրամի փոխանակման կետի վրա հարձակման արդյունքում երկու վիրավորների մասին տեղեկատվությունը։ Բայց դրա հետ մեկտեղ Քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Հակոբյանը հրաժարվել է այլ տեղեկատվություն բացահայտել՝ բացատրելով հետաքննության շահերով։ Նա ընդգծել է միայն, որ այժմ կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները։

Ինչպես հաղորդում են ականատեսները, հարձակումը կատարվել է 19։00-ի սահմանում, և արդյունքում տուժել է երկու հոգի, որոնցից մեկը տարադրամի փոխանակման կետի աշխատողն է։ Հանցագործները մի քանի կրակոց են արձակել, այնուհետև կարողացել են փախչել։

ՖՈՏՈՇԱՐՔ