10 նոյեմբերի 2011 - 00:03 AMT
Թուրքիայում կրկին երկրաշարժ գրանցվեց. Հայաստանում երկրաշարժը զգացվել է 3 բալ ուժգնությամբ

Նոյեմբերի 9-ին, Երևանի ժամով 23.23-ին Թուրքիայի Վան քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը թույլ զգացվել է նաև Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածում, հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Շիրակի մարզում երկրաշարժը զգացվել է 3 բալ:

Մայրաքաղաքում զգացվել են թույլ ցնցումներ, մոտ 3 բալ:

Հոկտեմբերի 23-ին Վան գավառում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում զոհվեց 582 մարդ, տուժեց` 4 152: Ավերակների տակից կենդանի դուրս բերվեց 231 մարդ: