10 նոյեմբերի 2011 - 09:51 AMT
ԱՄՆ-ն երախտապարտ է Վրաստանին ԱՀԿ վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնության գալու համար

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրոյցում շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիիին Վրաստանի ու Ռուսաստանի միջև համաձայնագրի ստորագրման առթիվ, որով վերացվեցին վերջին խոչընդոտները ԱԿՀ-ին ՌԴ անդամակցության ճանապարհին: «Փոխնախագահ Բայդենը այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ և շնորհավորել է նրան Ժնևում համաձայնագրի ստորագրման առիթով»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Բայդենը շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիին առաջնորդի ունակությունների դրսևորման համար: «Համաձայնագիրը, որը կապված է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հետ, օգուտ կբերի երկու երկրներին»,-ասվում է փաստաթղթում:

Ռուսաստանի ու Վրաստանի միջև համաձայնությամբ նախատեսվում է միջազգայն դիտորդների տեղակայում սահմանի ցամաքային հատվածներում, որոնք կվերահսկեն բեռների փոխադրումը: