10 նոյեմբերի 2011 - 10:17 AMT
Բելոռուսիայում բացվել է «Պատմական Հայաստան» խորագրով հայկական ազգային տարազների ցուցահանդես

Բելոռուսիայում բացվել է «Պատմական Հայաստան» խորագրով հայկական ազգային տարազների ցուցահանդես։ Այն բացվել է Գոմելում Ռումյանցևների և Պասկևիչների պալատի թանգարանում։ Ցուցադրության բացմանը թանգարանի այցելուներին զարմացրել են Հայաստանից պարային համույթների և կատարողների ելույթները, ինչպես նաև Բելոռուսից «Եվրատեսիլի» նախկին մասնակից, «3+2» համույթի կատարող Եղիազար Ֆարաշյանի հայտնվելը։

Բոլոր ցուցանմուշները տրամադրել է երկրի առաջատար թանգարանը՝ Երևան քաղաքի, որը Նինվեի, Կարթագենի և Հռոմի տարեկիցն է, Պատմության թանգարանը, հաղորդում է Analitika.at.ua-ը։

Ցուցահանդեսում կարելի է տեսնել Հին Հայաստանի տարբեր շրջանները ներկայացնող հագուստ և զարդեր, գորգեր և հայկական տան կենցաղի ու ինտերյերի այլ առարկաներ։