10 նոյեմբերի 2011 - 11:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Apple-ի համահիմնադրին հայ երկրպագուները խնձոր են նվիրել

Երեկ ուշ երեկոյան Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն իր կնոջ հետ միասին ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են հայ երկրպագուները դրոշով, որի վրա պատկերացված էր Հայաստանի դրոշի գույներով Apple-ի հայտնի խնձոր-լոգոտիպը։

Երկրպագուներից ոմանք կրել են Apple-ի լոգոտիպով շապիկներ։ Սթիվ Վոզնյակը երկրպագուների iPad պլանշետների վրա թողել է իր ստորագրությունը։ Երկրպագուները նրան խնձոր են նվիրել։

Սթիվ Վոզնյակին Հայաստան է հրավիրել Հայաստանի նախագահի մրցանակի կոմիտեն՝ շնորհելու նրան Հայաստանի նախագահի 2011 մրցանակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ Նա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է:

Սթիվ Վոզնյակը այսօր կհանդիպի Հայաստանի ՏՏ ներկայացուցիչների հետ։ Նա կմնա Երևանում երկու օր։

ՖՈՏՈՇԱՐՔ