10 նոյեմբերի 2011 - 15:43 AMT
Շախմատի ԵԱ. Հայտնի են Հայաստան-Հունաստան և Հայաստան-Սերբիա հանդիպումների զույգերը

Եվրոպայի շախմատի թիմային առաջնության նախավերջին 8-րդ տուրում, որն ընթանում է հունական Պորտո Կարաս քաղաքում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպելու է Հոլանդիայի հետ։

Առաջին խաղատախտակում Լևոն Արոնյանը հանդիպելու է 17-ամյա գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ։ Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը լինելու է Լուկ վան Վելին, Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը լինելու է Իվան Սոկոլովը, իսկ Գաբրիել Սարգսյանը խաղալու է Դանիել Ստելվագենի դեմ։

Հայկական թիմը 18 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Հոլանդիան 15,5 միավորով 7-րդ տեղում է։

Կանանց հավաքականը հանդիպելու է Սերբիայի հետ։ Կայանալու են հետևյալ պարտիաները՝ Էլինա Դանիելյան-Նատաշա Բոյկովիչ, Լիլիթ Մկրտչյան-Իրինա Չելուսշկինա, Լիլիթ Գալոյան-Անջելիա Ստոյանովիչ, Մարիա Կուրսովա-Լիլիա Դրլևիչ։

Հայ շախմատիստուհիները 14,5 միավորով նահանջել են 10-րդ տեղը և 8-րդ տուրում խաղալու են Սերբիայի դեմ։