10 նոյեմբերի 2011 - 16:18 AMT
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացրեց Հայաստանը «Համաշխարհային զբոսաշրջային շուկա» ցուցահանդեսում

2011 թվականի նոյեմբերի 7-10-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցավ «Համաշխարհային զբոսաշրջային շուկա» («World Travel Market») առաջատար միջազգային տարեկան ցուցահանդեսը՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների:

Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության համաշխարհային շուկային Հայաստանի և Արցախի արդյունավետ ինտեգրման և գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ նոր գործընկերային կապերի հաստատման համար, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը։