10 նոյեմբերի 2011 - 16:22 AMT
Հանրապետության հրապարակում ընդդիմադիր ՀԱԿ-ը սկսել է բողոքի ոչ մեծ ակցիա

Հանրապետության հրապարակում սկսվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների ֆլեշմոբը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։

ՀԱԿ ակտիվիստների երկու խմբեր, մեկը Ամիրյան փողոցի կողմից, մյուսը՝ Տիգրան Մեծ պողոտայի, հակակառավարական պաստառներով դուրս են եկել հրապարակ՝ զբաղեցնելով հրապարակի կենտրոնի գորգը։

Ցուցապաստառների վրա գրված են «Չենք լռելու», «Մի լռիր, երբ քեզ թալանում են», «Բանակը սպանդանոց է» կարգախոսները։ Ակտիվիստներին մոտեցել են երկու ոստիկաններ և առաջարկել նրանց հեռանալ հրապարակից, սակայն ակտիվիստները հրաժարվել են, հայտարարելով, որ հեռանալու են ակցիայի ավարտից հետո։