10 նոյեմբերի 2011 - 18:26 AMT
Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Կուզբասի Գուբերնատորական նվագախմբի հետ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Կուզբասի Գուբերնատորական նվագախմբի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին նվագախմբի մամլո ծառայությունից, ելույթը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին: Ելույթը կայանալու է նոյեմբերի 9-13-ը անցկացվելիք «Կրեսչենդո» ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակներում:

Փառատոնի գլխավոր նպատակն է հանդիսատեսին ներկայացնել երիտասարդ երաժիշտներին: Փառատոնի անցկացման գաղափարը պատկանում է հայտնի ռուս պրոդյուսեր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Դավիդ Սմելյանսկուն, որը հրավիրեց Չայկովսկու անվան 11-րդ միջազգային մրցույթի հաղթող Դենիս Մացուևին դառնալ փառատոնի գեղարվեստական տնօրենը: Բացի Սմբատյանից, նվագախմբի հետ ելույթ է ունենալու դիրիժոր Յուրի Տկաչենկոն:

Փառատոնի ընթացքում կամերային ելույթներով հանդես են գալու նաև Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի դափնեկկիրները: