ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է կանադահայ գործարար, «The Mosaic Institute» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Վահան Քոլոլյանին: Նախարարությունից հայտնում են, որ Քոլոլյանը ներկայացրել է «The Mosaic Institute»-ի գործունեության հիմնական ուղղությունները:
Ինստիտուտը հետազոտություններ է իրականացնում ազգամիջյան հակամարտությունների վերաբերյալ՝ նպատակ ունենալով նպաստելու խաղաղությանն ու զարգացմանը: Կազմակերպությունը հետազոտությունների պատվերներ է ստանում նաև Կանադայի կառավարությունից:
Ողջունելով հյուրին` Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը։ Նա անդրադարձել է նաև նախարարության կրթական, մշակութային, երիտասարդական ծրագրերին: