Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում հաղթանակ է տարել Հոլանդիայի հավաքականի նկատմամբ։ Վերջինն իր պարտիան ավարտել է Վլադիմիր Հակոբյանը. հայ գրոսմայստերը 48-րդ քայլին պարտության է մատնել Իվան Սոկոլովին։
Հայաստանի հավաքականին հաղթանակ է ապահովել նաև Լևոն Արոնյանը, որն առավելության է հասել Անիշ Գիրիի նկատմամբ։ Իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը կիսել են միավորները մրցակիցների հետ։
Հայկական ընտրանին Հոլանդիային հաղթել է 3։1 հաշվով։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը 21 միավոր է վաստակել և առայժմ գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։