10 նոյեմբերի 2011 - 21:57 AMT
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԵԱ-ում հաղթել է Սերբիային

Նոյեմբերի 10-ին Պորտո Կարրասում կայացան շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի կանանց հավաքականը 8-րդ տուրում հանդիպել է Սերբիայի հավաքականի հետ։ Առաջին տախտակին Էլինա Դանիելյանը կիսել է միավորները Նատաշա Բոյկովիչի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը զիջել է Անջելիա Ստոյանովիչին։ Սակայն հաղթական միավորները հայկական ընտրանու համար նվաճել են Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան, որոնք հաղթանակ են տարել համապատասխանաբար Իրինա Չելուսշկինայի և Լիլիա Դրլևիչի նկատմամբ։ Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է 2,5։1,5 հաշվով։

Հայ շախմատիստուհիներն իրենց ակտիվում արդեն 17 միավոր ունեն։