11 նոյեմբերի 2011 - 11:02 AMT
ԱԻՆ.Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է

Նոյեմբերի 11-ին, ժամը 08.30-ի դրությամբ Լոռու մարզի ճանապարհները դժվարանցանելի երթևեկելի են: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ տեղում իրականացվում են մաքրման և աղցանման աշխատանքներ` «Լոռի ՃՇՇ» և «Սպիտակի ճանապարհ» ՓԲԸ-ի կողմից: Արարատի մարզի տարածքում անանցանելի ճանապարհներ չկան:

Ժամը 10-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը (ք. Մարտունու կողմից) դժվարանցանելի է. իրականացվում են մաքրման աշխատանքներ: Արագածի տարածաշրջանի, ինչպես նաև Գորիս-Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները բաց են, սակայն տեղ-տեղ առկա մերկասառույցի պատճառով` դժվարանցանելի: