11 նոյեմբերի 2011 - 14:56 AMT
2012 թվականին Հայաստանում նոր քաղաքական դաշտ կլինի

Հայաստանը 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո կունենա նոր քաղաքական դաշտ, նոր քաղաքական վեկտորներ, գտնում է իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր և «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը։

«Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունները սահմանում են քաղաքական դաշտի վեկտորները»,- հայտնել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում։ Մասնավորապես, Հարությունյանը նկատի ուներ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Հայաստանի Արդյունաբերողների և արտադրողների (գործատուների) միությունում ելույթների ժամանակ։

Այս շաբաթ ելույթ ունենալով Հայաստանի Արդյունաբերողների և արտադրողների (գործատուների) միությունում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ձեռնարկատիրությունը պետք է հետևողականորեն առանձնանա պետական համակարգից և իշխանությունից։