11 նոյեմբերի 2011 - 16:49 AMT
Հայտնի է Հարավային Կովկաս Քեթրին Էշթոնի այցի ծրագիրը

Հայտնի է դարձել ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այցի ծրագիրը Հարավային Կովկաս: Ինչպես հաղորդում է ԵՄ գերագույն ներկայացուցչի մամլո ծառայությունը, տարածաշրջանում իր այցը Էշթոնը կսկսի Ադրբեջանից: Նոյեմբերի 15-ին Քեթրին Էշթոնը կայցելի Ադրբեջան, նոյեմբերի 16-ին՝ Վրաստան և նոյեմբերի 17-ին հանդիպումներ կանցկացնի Հայաստանում:

ԵՄ գերագույն ներկայացուցչի այցի ծրագիրն Ադրբեջան գտնվում է մշակման փուլում: Սպասվում է, որ նա կունենա հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: