11 նոյեմբերի 2011 - 17:12 AMT
Վիետնամի վարչապետն իր հայաստանյան պաշտոնակցին հրավիրել է այցելել Վիետնամ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Վիետնամի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆամ Սուան Շոնին (նստավայրը՝ Մոսկվայում):

Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա նոր թափ կհաղորդի հայ-վիետնամական բարեկաման հարաբերությունների ամրապանդմանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, նշելով, որ առկա է լավ հիմք առևտրաշրջանառության ծավալների ավելացման համար:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տնտեսության, մշակույթի, գիտության, զբոսաշրջության, երկու պետությունների միջև վիզային ռեժիմի դյուրացման և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերվող հարցերի վերաբերյալ:

Ֆամ Սուան Շոնը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Վիետնամի վարչապետի ջերմ ողջույնները և Վիետնամ այցելելու հրավերը: