11 նոյեմբերի 2011 - 17:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Առաջին խաղակեսում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Չեխիայի հետ խաղում հաշիվը դեռ չի բացել

Նոյմեբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հանդիպում է Չեխիայի հետ:

Չեխիայի հետ առաջին խաղի համեմատ, որն ավարտվեց 1:1 հաշվով, երկու թիմերի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ:

Առաջին խաղակեսում թիմերը շատ ուշադիր էին խաղում՝ աշխատելով զերծ մնալ սխալներից: Առաջին իսկ խաղակեսում Ռաֆայեկ Նազարյանը ստիպված եղավ վնասվածք ստացած Կամո Հովհաննիսյանի փոխարեն դաշտ դուրս բերել Ալեն Համբարձումյանին:

Մի քանի սուր պահերից հետո թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվով:

3-րդ խմբում Չերնոգորիան խաղում է Անդորրայի դեմ և առայժմ առջևում է 4:0 հաշվով և գլխավորում է աղյուսակը 9 միավորով: Հայաստանն ու Չեխիան ունեն 8-ական միավոր:

ՖՈՏՈՇԱՐՔ