11 նոյեմբերի 2011 - 18:03 AMT
Բոլոր ճանապարհները բաց են, բացի Սելիմի լեռնանցքից

Նոյեմբերի 11-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ ավտոճանապարհները անցանելի են: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը` տարածքում ձնաբուք է. մաքրման աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մաքրման աշխատանքներ են իրականացվում Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին` Ծիլ Քար գյուղի հատվածում, Աշոցք-Բավրա, Գյումրի-Երևան, Քաջարան-Մեղրի, Գորիս-Կապան ավտոճանապարհներին: