12 նոյեմբերի 2011 - 13:17 AMT
Ալեքսեյ Կուդրինը կանխատեսում է նոր լայնածավալ համաշխարհային տնտեսական ճգնաժամ

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որն արդեն առկա է, հավանական է, կվերածվի լայնածավալ տնտեսական ճգնաժամի, կարծում է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախար Ալեքսեյ Կուդրինը:

«Ֆինանսական ճգնաժամն արդեն առկա է, այդ պատճառով կլինի նաև և տնտեսական ճգնաժամ»,-հաղորդում է Կուդրինի խոսքերը “ՌԻԱ Նովոստին”:

Կուդրինի խոսքով, դեռ հույս կա կարգավորելու եվրագոտու երկների պետպարտքի հետ կապված խնդիրները, սակայն կա լուրջ վտանգ, որ դա չի հաջողվի և համաշխարհային տնտեսությունում նորից կսկսվի անկում: