13 նոյեմբերի 2011 - 16:11 AMT
Լիբիայում գտել են Մուամմար Քադդաֆիի գանձերը

Լիբիայի Անցումային ազգային խորհրդի մարտիկները Սիրտ քաղաքի բանջարանոցներից մեկում հողի մեջ թաքցրած ոսկով, դինարներով և տարադրամով սեյֆ են հայտնաբերել, հաղորդում է քաթարական Al-Libya հեռուստաալիքը:

Ալիքը տեսանյութ է ցուցադրել, որում մարտիկները գետնից հանում են սեյֆը բանջարանոցներից մեկում՝ Զանաքի Քամիշ թաղամասում: Վերջինս առաջիններից մեկն էր հանձնվել:

Սեյֆում հայտնաբերվել են միլիոն դոլարին համարժեք լիբիական դինարներ, դոլարներով և եվրոյով պարկեր, ոսկու ձուլակտորներ:

Մարտիկներից մեկն ասել է. «Մենք ոսկով և տարադրամով սեյֆ ենք գտել: Այն այնքան ծանր է, որ չորս այնպիսի առողջ տղամարդիկ, ինչպիսին մենք ենք, դժվարությամբ ենք այն տեղաշարժում: Սրանք Քադդաֆիի մաֆիայի գումարներն են, որոնց պատճառով հազարավոր լիբիացիներ են սպանվել»: