13 նոյեմբերի 2011 - 17:56 AMT
Ծանրամարտի ԱԱ-ում Հռիփսիմե Խուրշուդյանը ձեռքի վնասվածք է ստացել և դուրս մնացել պայքարից

Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 13-ին մարզիկները խաղարկում են մեդալների վերջին հավաքածուները:

Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը +75կգ քաշային կարգում «պոկում» վարժությունում առաջին մոտեցման ժամանակ հեշտությամբ բարձրացրել է 125 կիլոգրամը: Սակայն դրանից հետո հայ ծանրորդուհին ձեռքի վնասվածք է ստացել 130կգ բարձրացնելիս և դուրս մնացել հետագա պայքարից:

Երևանյան ժամանակով 19:30-ին կմեկնարկի ծանր քաշայինների մրցապայքարը: Հայաստանը կներկայացնի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը:

Առայժմ աշխարհի առաջնությունը հայ ծանրորդների համար անհաջող է ընթանում: Միակ մեդալը նվաճել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը (77կգ), որը «պոկում» վարժությունում փոքր բրոնզի է արժանացել: