13 նոյեմբերի 2011 - 18:31 AMT
Հայաստանի հանդբոլի հավաքականը «Հայաստանի վարչապետի գավաթում» 34:27 հաշվով զիջել է Ռուսաստանին

«Հայաստանի վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականը հանդիպեց Ռուսաստանի հետ:

Խաղն ընթացավ լարված և համառ մրցապայքարով, և առավելության հասան ռուսները: Հայ մարզիկները երկրորդ խաղակեսից հետո 19:14 հաշվով առջևում էին, սակայն 34:27 հաշվով հաղթանակ տարավ Ռուսաստանը: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը գործում էին Սամվել Ալեքսանյանն ու Հայկ Կարապետյանը, որոնք համապատասխանաբար 11 և 9 գոլ իրացրեցին: Հայ գանդբոլիստները շատ փորձառու են, նրանք ելույթ են ունենում Ռուսաստանի և Գերմանիայի առաջնություններում:

Հայկական ընտրանին առաջին խաղում 33:22 հաշվով պարտության է մատնել Վրաստանին և նոյեմբերի 13-ին՝ առաջնության վերջին օրը, կմրցի Ուզբեկստանի հետ, իսկ Ռուսաստանը՝ Վրաստանի: