14 նոյեմբերի 2011 - 09:48 AMT
Մարիո Մոնտին փոխարինեց Սիլվիո Բեռլուսկոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնում

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն կիրակի երեկոյան նոր վարչապետ է նշանակել հայտնի տնտեսագետ, ԵՄ Հակամենաշնորհային հանձնախմբի նախկին ղեկավար Մարիո Մոնտիին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նման որոշում նախագահը կայացրել է բոլոր խորհրդարանական կուսակցությունների ու միավորումների հետ խորհրդակցելուց հետո:

«Ազատության ժողովուրդ» իշխող կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին, որը վերջին 3,5 տարում կառավարության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, հրաժարական տվեց շաբաթ երեկոյան՝ քաղաքական ճգնաժամի պատճառով:

Մոնտին լրագրողներին ասել է, որ այժմ բարդ շրջան է Իտալիայի համար, սակայն երկիրը կարող է հաղթահարել պարտքային ճգնաժամը, եթե «համատեղ ջանքեր» գործադրվեն: «Իտալիան կարող է լինել ԵՄ ուժի բաղկացուցիչը, ոչ թե թուլության»,-ասել է նա: