14 նոյեմբերի 2011 - 12:38 AMT
Երևանում կանցկացվի «Կրթություն և կարիերա EXPO 2011» խորագրով 12-րդ ցուցահանդեսը

Նոյեմբերի 15-17-ը Երևանի «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում կանցկացվի տասներկուերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Կրթություն և կարիերա EXPO 2011» խորագրով:

«Կրթություն և կարիերա EXPO 2011» ցուցահանդեսը, ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտների գործունեությունը, երեք օրերի ընթացքում բոլոր դիմորդներին կտրամադրի տեղեկատվություն և ինֆորմացիա:

«Ցուցահանդեսի ջերմ մթնոլորտում Դուք անշուշտ կստանաք կրթության ոլորտներին վերաբերվող Ձեզ հուզող հարցերի պատասխանները»,- նշում են կազմակերպիչները:

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ րթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ: Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ: