14 նոյեմբերի 2011 - 14:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Անդրեյ Արեշև. Առաջիկա կես տարում ղարաբաղյան գործընթացում կարելի է մոռանալ բեկումնային գաղափարների մասին

«Կարծում եմ, որ բանակցային գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կշարունակվի, և Մինսկի խումբը չի լուծարվի” – Երևանում լրագրողներին է հայտարարել է ՌԴ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը: Անդրադառնալով այս հարցում Ռուսաստանի քաղաքականությանը, ռուս փորձագետը նկատեց, որ Հարավային Կովկասում այդ քաղաքականության տեսլականի հստակեցումն ու համակարգումը կնպաստեր տարածաշրջանի կայունացմանը: «Որքանով Ռուսաստանը ուժեղ կլինի Հարավային Կովկասում, այդքանով կամրապնդվեն ներկա ստատուս-կվոյի կայունության երաշխիքները»,-, նշեց Անդրեյ Արեշևը : Միաժամանակ նա նկատեց, թե 2011թ. փորձը ցույց տվեց, որ Ղարաբաղի վերաբերյալ կասկածելի առաջարկներ հարկադրելու միջոցով ինչ -որ PR ստանալու փորձերն արդյունք չեն տալիս: «Եվ Հայաստանը, և Բաքուն լավ հասկանում են, որ ներկա իրավիճակում, փոխադարձ վստահության բացակայության դեպքում իրականացնել ինչ-որ թղթային սկզբունքներ ինքնասպանություն է բոլոր կողմերի համար», ընդգծեց Անդրեյ Արեշևը:

«Արկա է ռազմական հավասարակշռւթյունը և ոչ ոք այն չի քանդելու: Ներկա իրավիճակում ես չեմ տեսնում որևէ դիվանագիտական առաջընթացի հնարավորություն, մանավանդ, որ և Հայաստանը, և Ռուսաստանը մտնում են բարդ նախըտրական շրջան: Կարծում եմ, առաջիկա կես տարում կարելի է մոռանալ բեկումնային գաղափարների մասին ղարաբաղյան գործընթացում», -- ընդգծեց ռուսաստանցի փորձագետը:

ՖՈՏՈՇԱՐՔ