14 նոյեմբերի 2011 - 14:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Չարլզ Լոնսդեյլ. Մեծ Բրիտանիայի միանգամից երկու դեսպանների առկայությունը Հայաստանում դրական կազդի հարաբերությունների վրա

Մեծ Բրիտանիայի միանգամից երկու դեսպանների առկայությունը Հայաստանում բացառապես դրական կազդի երկկողմ հարաբերությունների վրա, գտնում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի ներկայիս դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Հայաստանը հնարավորություն կունենա աշխատելու միանգամից երկու դիվանագետների հետ, որոնք ձգտում են ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ»,-նշել է նա:

Ըստ դեսպանի, ամուսնական զույգի նշանակումը դեպսանի պաշտոնում ընդունված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում: «Դա կարևոր է Մեծ Բրիտանիայի համար՝ չբաժանել ընտանիքը հանուն աշխատանքի: Ի դեպ, ես նրանց անձամբ գիտեմ և կարող եմ հավաստիացնել, որ նրանք բոլոր ջանքերը կներդնեն երկու երկրների լավ հարաբերությունները խորացնելու համար»,-ասել է Լոնսդեյլը:

Օգոստոսի 15-ին Մեծ Բրիտանիան երկու նոր դեսպանի է նշանակել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում: Ջոնաթան Ջեյմս Էյվսն ու Քեթրին Ջեյն Լիչը կստանձնեն պաշտոնը 2012թ. հունվարին: Դեսպանների մշտական նստավայրը կլինի Երևանը, իսկ դեսպանի պարտավորությունները նրանք կկատարեն հաջորդաբար չորս ամիսը մեկ: Միակ երկիրը, որտեղ Մեծ Բրիտանիան կիրառում է աշխատանքի նման ձևը, Զամբիան է:

Որոշ կարծիքների համաձայն, երկու դեսպանների նշանակումը տվյալ երկրի հանդեպ անլուրջ վերաբերմունքի նշան է:

ՖՈՏՈՇԱՐՔ