14 նոյեմբերի 2011 - 15:36 AMT
«Աղբ եթերից» մրցանակաբաշխության հինգերորդ մրցանակին կրկին Հ1-ն է արժանացել

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» («Հայլուր») հաղորդաշարը` քաղաքացիների կողմից վճարած հարկերի հաշվին աշխատելով հանդերձ, անաչառ ինֆորմացիա ապահովելու փոխարեն, տարիներ շարունակ իշխանությունների գովքը կատարելու և հասարակության լայն խավերին ակնհայտ կողմնակալ ինֆորմացիա հրամցնելու համար:

«Չենք լռելու»-ն այս անգամ խախտում է «Աղբ եթերից» մրցանակաբաշխության կանոնները և «Հայլուրը» կողմնակալ աղբից մաքրելու համար 100 դրամ չի ուղարկում Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղորդաշարը գոյատևում է այդ թվում «Չենք լռելու» նախաձեռնության անդամների մուծած հարկերի հաշվին: «Չենք լռելու»-ն պահանջում ապահովել անաչառ լրատվություն, կամ հրաժարվել բյուջետային փողերից` «Հայլուրի» համար գտնելով կոմերցիոն հովանավորների:

Այսօր առավոտյան «Հայլուրին» է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր: