14 նոյեմբերի 2011 - 16:55 AMT
Նոյեմբերի 14-ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 384,45 դրամ

Նոյեմբերի 14-ին Հայաստանի NASDAQ OMX ֆոնդային բորսայում իրականացվել է 3,75 մլն. դոլարի արտարժույթի առք ու վաճառք` 1 ԱՄՆ դոլարի դիմաց 384,97 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385,05 դրամ:

Ընդ որում, նոյեմբերի 14-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 384,45 դրամ, նոյեմբերի 11-ի համեմատ աճելով 0,36 կետով : Միաժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 526,54 դրամ, աճելով 2,56 կետով, իսկ 1 ռուսական ռուբլու փոխարժեքը` 12,63 դրամ (աճը 0,05 կետ): Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: