14 նոյեմբերի 2011 - 18:05 AMT
ՀԱՊԿ-ը արդեն կարելի է համեմատել ՆԱՏՕ-ի հետ, գտնում է Հրայր Կարապետյանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կարելի է համեմատել ՆԱՏՕ-ի հետ, գտնում է ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: «Գնալով ՀԱՊԿ-ը ավելի կազմակերպված ուժ է դառնում, այդ իմաստով այն համեմատելի է միայն այնպիսի հզոր կառույցի հետ, ինչպիսին ՆԱՏՕ-ն է»,-հայտարարել է նա ԱԺ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, դա վերաբերում է ինչպես ՀԱՊԿ կառույցներին, այնպես էլ կազմակերպության օպերատիվ ուժերին:

Կարապետյանը նաև ընդգծել է Հայաստանի դերն այդ գործընթացում՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ժամանակ հաջողվեց ամրապնդել կազմակերպության գործադիր մարմինները: