14 նոյեմբերի 2011 - 18:12 AMT
Հրայր Կարապետյան. ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվության հետ կարող է համեմատվել միայն Ռուսաստանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջխորհդարանական վեհաժողովի վերջին նիստի ժամանակ կարևորվեց Հայաստանի ակտիվ գործունեությունը կազմակերպության մեջ: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Նրա խոսքով, նիստում նշվել է, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ ամենաակտիվ երկրներից մեկը և արագ վավերացնում է բոլոր միջազգային պայմանագրերը կապված կազմակերպության գործունեության հետ : «Մեզ հետ այդ իմաստով կարող է «մրցակցել. միայն Ռուսաստանը», - նշեց Կարապետյանը: