14 նոյեմբերի 2011 - 18:24 AMT
Թուրքիայի նախարարների կաբինետը քննարկում է պայմանագրային զինծառայության ներդրման հնարավորությունը

Թուրքիայի վարչապետ Թայիփ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ անցնում է երկրի նախարարների կաբինետի նիստը: Ինչպես հայտնում է «Սաբահը», նիստում քննարկվելու է պայմանագրային զինծառայության ներդրման հնարավորությունը: Կարծարծվեն նաև երեկ Սիրիայում թուրքական դրոշի հրկիզման փաստը, թուրք դիվանագետներին ետ կանչելու հարցը: