15 նոյեմբերի 2011 - 10:38 AMT
Տրիպոլիի արվարձանում բախումներ են ընթանում ցեղերի միջև

Հարյուրավոր մարդիկ են դուրս եկել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի գլխավոր հրապարակը, հանդես գալով բռնության դեմ և միասնության կոչով դիմել ժողովրդին: Ինչպես հայտնում է Վեստի.ռու-ն, Լիբիայի մայրաքաղաքի արվարձանում կրակոցները շարունակվում են արդեն չորրորդ օրը, օտարերկրա լրագրողների մուտքն արգելված է, ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում:

Տեղական հեռուստատեսությունը հաղորդում է երկու ցեղերի միջև բախումների մասին, որից մեկն, իբր, հավատարիմ է մնացել Մուամար Քադդաֆիին: Սակայն ցեղապետերը հերքում են այդ տեղեկատվությունը և պահանջում են հեռուստաալիքից ներողություն խնդրել: