15 նոյեմբերի 2011 - 10:49 AMT
Թուրքիայում զինված հարձակում է կատարվել իրանական ավտոբուսի վրա

Թուրքիայի Վան քաղաքում անհայտ անձիք զինված հարձակում են կատարել իրանական համարանիշերով ուղևորատար ավտոբուսի վրա: Հարձակման հետևանքով, նախնական տվյալներով վիրավորված է Իրանի 6 քաղաքացի, հայտնում է Sabah թերթը:

Դեպքի վայր ուղարկվել են շտապ օգնության մեքենաներ և անվտանգության ուժեր: Վիրավորները տեղափախվել են մոտակա հիվանդանոցներ: