15 նոյեմբերի 2011 - 11:43 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները ոգեշնչում են Ադրբեջանին

Ադրբեջանը ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության հարցի շուտափույթ կարգավորման համար և ընդունելի է համարում հարցերի լուծումը միայն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը :

«Մենք հուսով ենք, որ բանակցություններն արդյունք կտան, քանի որ ստեղծված իրավիճակի հետ համակերպվելը անհնար է: Այդ հիմնախնդրով զբաղվող Մինսկի խումբն ու համանախագահող երկրները ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին հանդես են եկել բավականին լուրջ հայտարարություններով։ Այս հայտարարությունները ավելի են ոգեշնչում մեզ: Ես վստահ եմ, որ այս հարցի շուտափույթ լուծումը կբխի բոլոր երկների շահերից»,-նշեց Իլհամ Ալիևը: