15 նոյեմբերի 2011 - 14:38 AMT
Սկսվել են Հայաստանի 2012թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումները

Հայաստանի Ազգային ժողովում սկսվել են Հայաստանի 2012թ. պետական բյուջեի վերբաբերյալ լսումները: Ինչպես նշել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը, գործող իշխանություններին ֆինանսատնտեսական միջոցառումների շնորհիվ հաջողվել է մեղմել համաշխարհային ճգնաժամի հետևանքները: «Այն արդյունքները, որոնք գրանցվել են տնտեսության մեջ վերջին տարիներին, հնարավորություն են տալիս ասելու, որ երկիրը վերադարձել է կայուն զարգացման փուլ»,-ասել է Գագիկ Մելիքյանը մամլո ասուլիսում:

Մելիքյանը հավելել է, որ իշխանությունների ձեռնարկած տնտեսական վերակառուցումը թույլ տվեց Հայաստանի տնտեսությանը պակաս խոցելի դառնալ: Նա նաև նշել է, որ տարվա ավարտին կհաջողվի գերազանցել ՀՆԱ 2008թ. 5,5 տոկոս ցուցանիշը:

Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեին, ապա Մելիքյանը նշել է նրա սոցիալական կողմնորոշումը, քանի որ բյուջեի 49 տոկոսը ուղվված է սոցիալական ծախսերին: Նա նաև նշել է, որ եկամտային մասը կաճի խոշոր բիզնեսի հաշվին: