15 նոյեմբերի 2011 - 18:14 AMT
Հայտնի են Թաթարստանում վթարի արդյունքում զոհված հայերի անունները

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը տվյալներ է տրամադրել Թաթարստանում վթարի արդյունքում զոհված հայերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նրանցից երեքը Հայաստանի քաղաքացիներ են` Կարեն Արմենաջյան (1974թ. ծնվ.), Արայիկ Մուխայելյան (1966թ. ծնվ.), Մերուժան Գալստյան (1966թ. ծնվ.) և Ռուսաստանի քաղաքացի Յուրա Գալտախչյան (1960թ. ծնվ.):

Վերոնշյալ մարդիկ զոհվել են Կազան-Օրենբուրգ մայրուղու 187 կիլոմետրին Chery մարդատար ավտոմեքենայի և Ford Transit միկրոավտոբուսի բախման արդյունքում: Միկրոավտոբուսի ուղևորները չեն տուժել:

Վարվում է քննություն: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Chery-ի անվադողերն ամառային էին, որոնք էլ մերկասառույցի պայմաններում մատնել են վարորդին սարից իջնելիս, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: