15 նոյեմբերի 2011 - 19:04 AMT
Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը կօժանդակի ցանկացած խողովակաշարի նախագիծ Հարավային գազային միջանցքի շրջանակում

ԱՄՆ-ը կօժանդակի ցանկացած խողովակաշարի նախագիծ Հարավային գազային միջանցքի շրջանակում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրասիայում էներգետիկ հարցերի գծով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը: Նրա խոսքով` ավելի գերադասելի է սկսել փոքր խողովակաշարից, որը կարող է ընդլայնվել, երբ հասանելի լինեն գազի նոր ծավալներ:

«Շատ կարևոր է, որպեսզի «Շահ-Դենիզ» կոնսորցիումն ընտրի ավելի փոքր խողովակաշար, որը հետագայում կարող է ընդլայնվել»,- ասել է Մորնինգսթարը: Նրա խոսքով` խողովակաշարի ընտրությունը պետք է կոմերցիոն տեսակետից ձեռնտու լինի: