16 նոյեմբերի 2011 - 10:50 AMT
Հայտնի է դարձել Apple ընկերության նոր նախագահի անունը

Ամերիկյան AppleInc ընկերությունը Արթուր Լևինսոնին նշանակել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը թափուր էր մնացել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո, ասվում է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Լևինսոնը անդամակցում է Apple-ի տնօրենների խորհրդին 2000թ., 2005-ից համաղեկավարներից մեկն է: Մինչ օրս աշխատել է խորհրդի բոլոր երեք կոմիտեներում՝ աուդիտի ու ֆինանսների, նշանակումների ու կորպորատիվ կառավարման, ինչպես նաև թոփ մենեջերների փոխհատուցումների հատկացման կոմիտեում, սակայն նոր նշանակումից հետո կշարունակի գործունեությունը միայն աուդիտի կոմիտեում, հայտնում է «ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

«Արթուրը հսկայական ավանդ ունի Apple-ում այն օրվանից, երբ միացավ տնօրենների խորհրդին 2000թ.: Նրա հեռատեսությունն ու առաջնորդի հատկանիշները շատ արժեքավոր են ընկերության համար»,-մեկնաբանել է Լևինսոնի նշանակումը ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը:

Լևինսոնը միաժամանակ Genetech ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, ինչպես նար Roche, Amyris и NGMBiopharmaceuticals ձեռնարկությունների տնօրենների խորհրդի անդամ է: