«Ակոս» թերթի հայազգի խմբագրի և լրագրոգի սպանության գործով մեղադրյալներից մեկի հայրը հայտարարել է, որ Դինքի սպանությունից հետո իշխանությունների ներկայացուցիչները զանգահարել են իր որդուն՝ Յասին Հայալին և հայտնել իրենց շնորհակալությունը, գրում է Today`s Zaman:
Կասկածյալի հայրը՝ Բահաթին Հայալը, նշեց, որ Դինքի սպանության հերթական դատական լսումից հետո Տրապիզոնի երկու դատախազները զանգել են իր որդուն, և սպառնալով հարկադրել են իրեն փոխել ցուցմունքները զանգերի վերաբերյալ:
«Այն բանից հետո, երբ ես ասացի, որ ինձ շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան անձերից մեկը, դատախազը ասաց, որ ես խնդիրներ կունենամ», նշեց Հայալը շաբաթվա սկզբին լսումներից հետո:
Նոյեմբերի 14-ին Ստամբուլի դատարան բերման են ենթարկվել «Ակոս» թերթի խմբագիր և լագրոգ Հրանտ Դինքի սպանության երկու մեղադրյալներ՝ Էրհան Թունջելը և Յասին Հայալը:
Լրագրողի սպանության կազմակերպման գործով մեղադրյալները կապված են նաև ռազմական հեղաշրջման նախապատրաստման «Էրգենեկոնի» գործի հետ:
Հուլիսի 25-ին Ստամբուլի դատարանը դատավճիռ է կայացել Օգյուն Սամաստի վերաբերյալ, որը մեղադրվեց հայկական ծագում ունեցող լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ (2007 թ-ին): Ընդհանուր առմամբ Օգյուն Սամաստը դատապարտվեց 23 տարվա ազատազրկման: Մինչդեռ լրագրողի ընտանիքը վստահ է, որ հանցագործության իրական մեղավորները անպատիժ են մնացել, քանի որ կան որոշ տվյալներ Սամաստի կապերի մասին իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների հետ:
«Էրգենեկոն» հակակառավարական կազմակերպության գործը ամենակարևոր պայքարն է թուրքական եվրոպական զարգացման ուղու կողմնակիցների և ավանդապաշտների ներկայացուցիչների միջև: 2007 թ. հուլիսին ընտրություններից առաջ գործ է հարուցվել ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով, թուրքական բանակի նախկին սպայի տանը հայտնաբերվել էր 28 ձեռքի նռնակ: Որոշ ժամանակ անց հայտնվել է տեղեկություն հակակառավարական դավադրության բացահայտման մասին, որը կազմակերպվել էր «Էրգենեկոն» գաղտնի ցանցի կողմից:
Փաստորեն, «Էրգենեկոնի» հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 86 մարդ, այդ թվում Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Կեմալ Ալեմդարօղլուն, Թուրքիայի աշխատավորների կուսակցութան նախագահ Դոհու Փերինչեկը, «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Իլհան Սելջուկը, Այդընլիկի գլխավոր խմբագիր Սերհան Բոլուկը, հայտնի հասարակական գործիչներ, լրագրողներ և պաշտոնաթող զինվորականներ: