16 նոյեմբերի 2011 - 17:46 AMT
Զավեն Անդրեասյանը Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակչում Մաքսիմ Մատլակովի հետ 2 պարտիաներում ոչ ոքի է գրանցել

Գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը Մագնիտոգորսկում ընթացող Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակչում Մաքսիմ Մատլակովի հետ 2 պարտիաներում ոչ ոքի է գրանցել: Այժմ հանդիպման հաշիվը 1:1 է դարձել, և կիսաեզրափակիչ դուրս գալու համար շախմատիստները կմրցեն արագ շախմատի երկու լրացուցիչ պարտիաներում` 15 րոպե հսկողությամբ մինչև պարտիայի ավարտը` գումարած 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից:

Լրացուցիչ պարտիաներից հետո ոչ ոքի հաշվի դեպքում խաղարկվում է մեկ լրացուցիչ պարտիա` սպիտակների համար 5 րոպե և սևերի համար 4 րոպե հսկողությամբ` գումարած 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած 61-րդից: Ֆիգուրների գույնն ընտրում է վիճակը հանած շախմատիստը: Ոչ ոքիի դեպքում հաղթող է համարվում սևերով խաղացած շախմատիստը:

1/4 եզրափակչում ուկրաինահայ շախմատիստուհի Եվգենիա Դոլուխանովան (Ուկրաինա) Տատյանա Ստեպանովայի հետ երկու պարտիաների արդյունքում նույնպես ոչ ոքի է գրանցել: