16 նոյեմբերի 2011 - 22:05 AMT
Երևանի անձնագրային վիզաների վարչության ստորաբաժանումներում 100 տոկոսանոց ռոտացիա է կատարվել

Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրել է, որ պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Կարեն Կարապետյանը։

Նա նաև ավելացրել է, որ անձնագրային վիզաների վարչության Երևան քաղաքի ստորաբաժանումներում 100 տոկոսանոց ռոտացիա է կատարվել։ Թե ինչու, Արմեն Մալխասյանը որևէ մեկնաբանություն չի տվել։