17 նոյեմբերի 2011 - 09:45 AMT
«Վեցյակի» երկրները մոտ են համաձայնության Իրանի հանդեպ բանաձևի հարցում

Իրանի միջուկային խնդրի կարգավորման գծով «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա) ներկայացուցիչները մոտ են համաձայնության Իրանի հանդեպ բանաձևի հարցում, որոնք կգոհացնեն նաև Պեկինին ու Մոսկվային, հայտնում է «Ֆրանս-Պրես» գործակալությունը:

«Բանաձևը կոչ կանի Իրանին առավել ինտենսիվ երկխոսություն վարել ՄԱԳԱՏԷ-ի հետ և լիովին կատարել իր պարտականությունները»,-մեջբերում է գործակալությունը դիվանագետի կարծիքը, որը ցանկացել է անհայտ մնալ: Գործակալության ևս մեկ անանուն աղբյուրը հայտարարել է, որ «զգուշավոր լավատեսություն» ունի Իրանի վերաբերյալ բանաձևի հարցում:

Հինգշաբթի Վիեննայում մեկնարկում է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի երկօրյա նիստը: