17 նոյեմբերի 2011 - 11:12 AMT
ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգը կուժեղացվի

ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի կազմը կուժեղացվի: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը` ամփոփելով ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստն Ալմա Աթայում: «Մենք ճշտեցինք ՀՕՊ միացյալ համակարգի ուժերի մարտական կազմն ու միջոցները: Համակարգի մեջ մտել են մոտ 100 զորամասեր, որոնք զինված են օդային թիրախների հայտնաբերման, խոցման և ոչնչացման ժամանակակից միջոցներով»,- ասել է նախարարը:

Սերդյուկովն ընդգծել է, որ նիստի մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ՀՕՊ համակարգի կատարելագործմանը: «Մենք հաստատեցինք 2012թ. համատեղ միջոցառումների ծրագիրը, որի մեջ ներառել ենք տարբեր ուղղվածության ավելի քան 20 միջոցառում` «Մաքուր երկինք» ամփոփիչ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությամբ»,- հաղորդել է նա: